Դպրոցում պետք է առաջին հերթին լինի ուսումնական և կրթական առողջ միջավայր և ազնիվ մրցակցություն
www.physmathfriends.am
2019-ին ստեղծվեց «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի աջակցության ուղղությունները տարբեր են՝ սկսած բարձրակարգ մասնագետների հավելյալ վարձատրությունից, մինչև ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, աշակերտների մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներում, օլիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն և այլն:
Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել ու առաջնորդվում է դպրոցը ․
«Դպրոցում պետք է առաջին հերթին լինի ուսումնական և կրթական առողջ միջավայր և ազնիվ մրցակցություն», — նշում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը: